Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ժնև, սակայն ժամանակին տեղ չեն հասել: Մեր աղբյուրները պատմում են, որ ՔՊ խմբակցության մի քանի անդամներ Վիեննայի օդանավակայանում սրճարան են նստել, գինովցել են ու մոռացել, որ պետք է Ժնև մեկնեն:
Նրանք երկար դեգերումներից հետո մի կերպ կարողացել են Ժնև մեկնող հաջորդ օդանավին հասնել և ուշացած միացել են պատվիրակությանը: Այս թեման երեկվանից խորհրդարանում ակտիվորեն քննարկվում է: Մեր տեղեկություններով, նույնիսկ ՔՊ-ականներն են ծիծաղելով միմյանց պատմում չորս պատգամավորների «արկածները» Վիեննայի օդանավայականում:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել այն պատգամավորներից, որոնց անունը շեշտվում է այդ «արկածների» շրջանակում: Վահագն Ալեքսանյանն անհասանելի էր, Վահագն Հովակիմյանն ասաց, որ ռոումինգով ենք զանգել, ինքը գործուղման մեջ է, և իսկույն անջատեց հեռախոսը, իսկ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե ղեկին է ու չի կարող պատասխանել հարցերին: Հետագա մեր փորձերը՝ կապ հաստատել նրա հետ, ապարդյուն եղան: Միակը, ով արձագանքեց, Արփի Դավոյանն էր, այն էլ՝ խնդրեց հաղորդագրությամբ ուղարկել հարցը, իսկ երբ ուղարկեցինք, պարզապես գրեց. «Դուք սա լո՞ւրջ եք հարցնում»: Ասացինք՝ այո, մենք տեղեկություն ենք ստացել և չենք ուզում առանց ճշտելու հրապարակել, ուզում ենք ձեզանից ճշտել: Դրանից հետո՝ այլևս ոչ մի պատասխան…
Հ.Գ.-Նյութը հրապարակվել էր, երբ Արփի Դավոյանից ստացանք հաղորդագրություն. «Անլուրջ հարցերի չեմ պատասխանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում