|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը արձակուրդ է գնում:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 20-22-ը ներառյալ:
2. Տիգրան Պետրոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը: