կարևոր
2038 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-12 13:29
Հասարակություն

Սրանց հավերժորեն արձակուրդ պետք է ուղարկել, որ մեր երկիրը զարթոնք ապրի. Խաչիկ Մանուկյան

«Միասին» այլընտրանքային  հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը ՀՀ կառավարության շենքի դիմաց հանրային շտապ հավաք է անցկացնում՝ ներկայացնելով  պահանջագիր, որով կառավարությունից  պահանջում են դիվանագիտական միջազգային օրակարգ դարձնել «Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայ բնիկ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության մասին» հարցը։

Կազմակերպված շտապ հավաքի ժամանակ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, ասաց․ «Հայտնվել ենք մի կարգավիճակում, որտեղ ոչ միայն պարտված ենք, այլև խեղված իրականության մեջ ենք, Հայաստանը տանում են վերացման։ Հույս ունեմ՝ ժողովուրդը կսթափվի։ Հայաստանը  լինելու է, ինչքան էլ այս լրտեսախումբը փորձի ապացուցել, որ Արցախը հանձնելը հաղթություն է, Հայաստանը  վերացնելը հաջողություն է։ Հասկանում եք՝  մեզ գժվացրել են գժերը, բոլորի գրպանում պետք է  գժի թուղթ դնել, քանի որ այդ մտքեր առողջ մարդը չի կարող արտաբերել»։