Նոյեմբերի 24-ին` ժամը 11.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ուսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 52-ամյա քաղաքացուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է նոյեմբերի 21-ին` ժամը 17.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցում, թիվ 73 երթուղու միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով: Կատարվում է քննություն: