|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ողջ անձնակազմին` մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին:
Երկրի ղեկավարը Ֆրանսիայի հայ համայնքը համարել է Սփյուռքի ամենակազմակերպված հատվածներից մեկը, որը միշտ յուրահատուկ ակտիվությամբ է հանդես եկել Արցախին սատարելու, Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու եւ համազգային ծրագրերն իրականացնելու գործում:
Նախագահին ուղեկցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մի խումբ պետական պաշտոնյաներ