Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 16-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա:
Այցի շրջանակներում նախատեսվում է Ֆրանսիայի և Հայաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների հանդիպում: ՀՀ Վերահսկիչ պալատի և Ֆրանսիական Հաշվիչ դատարանի միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր:
Ինչպես նշվում է ՎՊ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ, վերահսկողության շրջանակում ՀՀ ՎՊ-ի համար կարևոր է Հաշվիչ դատարանի փորձը, հատկապես` քրեաիրավական բնույթի խախտումների բացահայտման գործում նախաքննչական, քննչական, դատախազական և դատական գործունեության ուղղությամբ:
Բացի այդ` Հաշվիչ դատարանի աջակցությամբ Վերահսկիչ պալատը կարող է առավել արդյունավետ ներգրավվել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների աշխատանքներին:
Դոնոր կազմակերպությունների և ֆոնդերի հետ տարվող աշխատանքներում նույնպես հնարավոր է Հաշվիչ դատարանի միջամտությունը: