կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 09:36
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսի պատճառով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը չի մեկնել Փարիզ. «Հրապարակ»

Կորոնավիրուսի պատճառով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը չի մեկնել Փարիզ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են նաեւ պաշտոնական այցեր։ Մարտի 9-25-ը Փարիզում նախատեսված էին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը՝ սոցիալական, առողջապահական, իրավական, միգրացիայի եւ այլն, սակայն դրանք չեղարկվել են։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որոնց գործուղումները նախապես պլանավորվել էին, չեն մեկնել Փարիզ։

Ավելին, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները մոտ մեկ ամիս առաջ արդեն հաղորդագրություններ են ստացել, հետեւյալ բովանդակությամբ՝  եթե վերջին ժամանակահատվածում այցելել են Չինաստան կամ Իրան, ձեռնպահ մնան Ստրասբուրգում ապրիլի 20-ին կայանալիք ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին մասնակցելուց։ Չի բացառվում, որ եթե իրավիճակը բարդանա, չեղարկվեն նաեւ լիագումար նիստերը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ մարտի 8-15-ը ԱՄՆ-ում պետք է մասնակցեր Միավորված ազգերի կազմակերպության՝ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին: Սակայն կազմակերպիչները վիրուսի պատճառով չեղարկել են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։