|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշեն կամրջի վրայի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել. հայտնում է shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքացին մոտ 25 տարեկան երիտասարդ է, հրաժարվում է հայտնել իր տվյալները:
«14:40 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ փրկարարները կարողացան երիտասարդին հետ քաշել կամրջի վտանգավոր եզրագծից և նրան հանձնեցին ոստիկաններին, ովքեր նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: