27-ամյա երիտասարդը փորձել է ցած նետվել Հաղթանակ կամրջից
Մարտի 8-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 1988 թ. ծնված Գ. Տ.-ի ինքնասպանության փորձը: Գ. Տ.-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: