կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 12:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1999 թ հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթում տպագրվել էր դիակ․ Փաշինյան

Այսօր խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից, ցույց տվեք Երրորդ հանրապետության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն 6-7 հեռուստաընկերության եթերից ինչքան քաղաքական դիակ կա գարշահոտություն է տարածում երկրով մեկ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ։

«Ես մտքով գնացի 1999 թ-ի հոկտեմբերի 27, գուցե ասոցիացիաները սխալ են, գուցե աշխատանքի վայրի մասով սխալվեմ, բայց 1999 թ հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում, որտեղ եթե չեմ սխալվում աշխատում էր ձեր հիշատակած անձը, կամ գուցե չէր աշխատում, տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը և հրապարակի կենտրոնում դիակ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի ելույթի այն շեշտադրմանը, որ "Հրապարակ" թերթի լրագրող Էդիկ Անդրեասյանը հրավիրվել է Քրեական ոստիկանություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հոդված գրելու համար։

Փաշինյանի համար մինչև հիմա էլ առեղծված է, թե այդ ինչպե՞ս հենց այդ օրը հենց այդ նկարը լույս տեսավ այդ թերթում։

Նա այլ տեսակետից նայեց Հայաստանում խոսքի ազատության մակարդակին և ինչպես է դա օգտագործվում։

«Արտակարգ դրության պայմաններում, երբ կորոնավիրուսի հետ կապված խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցրել, ձեր քննադատությանը, ՄԻՊ-ի հորդորներին ականջալուր լինելով, հանեցինք խոսքի ազատության սահմանափակումները և տեսեք, թե ինչ սկսվեց դրանից հետո․ ա՛յ, էդ ենք արել սխալ, որ հանել ենք»,-ասաց Փաշինյանը։

Նրա կարծիքով դրա արդյունքում մարդկանց այսօր այդ մամուլը, սոցիալական ցանցերի ազատությունը մղում են մահվան․ «Էդ իմ ասած գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ, որովհետև համարում են,որ ինչքան շատ մարդ վարակվի և մահանա, այնքան ավելի բարձր խոսելու հնարավորություն կունենան»։

Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, հկ-ները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ․ «Որ ձեր ասած «նախկին նախագահ» կոչվածները իրենց թալանած փողերով չբերեն ֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներՀՀ ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ մղելու համար։ Էդ չհասկացա, ինչի՞ պիտի կառավարությունը լինի 100 տոկոս թափակցիկ, իսկ մյուսները պետք է չլինեն, էդ ո՞րտեղ ա գրված»։

Նա հայտարարեց, որ Ժողովրդավարությունը իրենցից պաշտպանել պետք չէ, որովհետև, ըստ Փաշինյանի, ժողովրդավարությունը ամենաթողություն չէ․ «Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ»։

«Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում՝ քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում։  Հաջորդ խորհրդարանական ընտրություններով հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թ. ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արժեքները»,-հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․