|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մինչև տարեվերջ Ազատության հրապարակը ազատ է հանրահավաքների համար: Չի՞ պատրաստվում, արդյոք, ՕԵԿ-ը հանրահավաք անցկացնել: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողների այս հարցին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք հանրահավաքներ անելու ենք, բնականաբար, ներկայումս ցրտեր են, բայց ՕԵԿ-ը հանրահավաքներ անելուց առաջ կտեղեկացնի, և դա կելնի մեր մոտեցումներից: Հանրահավաքների կազմակերպումը մտնում է մեր քաղաքական օրակարգի մեջ, և մենք օգտագործելու ենք քաղաքական պայքարի այդ միջոցը, ինչպես որ արդեն իսկ արել ենք: Այդ շրջանակներում այսօր դեռ որոշում չունենք»:
Հիշեցնենք, որ հիմա հանրահավաքներ անելու իմաստ չի տեսնում նաեւ ԲՀԿ-ն: