կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 08:41
Քաղաքական

ԲՀԿ-ական գործարարներն այս անգամ էլ «լավ պրծան». «Հրապարակ»

ԲՀԿ-ական գործարարներն այս անգամ էլ «լավ պրծան». «Հրապարակ»

Հրապարակ թերթը գրում է, որ ԲՀԿ-ում գործարարների մոտ «մե քեֆ, մե ուրախություն» է:

 

«Քանզի մինչև Սերժ Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը կարծում էին, թե վերջնական որոշված է՝ ԲՀԿ-ն գնում է ինքնամաքրման, և գործարար պատգամավորների իշխանամետ շերտը (Բելաջիոյի Գրիշ, Յուվեցի Կարո, Շրջկոոպի Աբո...) պետք է դուրս գան ԲՀԿ խմբակցությունից, որովհետև ԲՀԿ-ն պատրաստվում էր հայտարարել, որ այլևս ընդդիմություն է, ինչի առնչությամբ ամենամեծ տագնապն ուներ Ծառուկյանի մյուս խնամին՝ ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը: Վերջինիս որդին Աբովյանի քաղաքապետն է, և ԲՀԿ-ի ընդդիմություն հռչակվելու դեպքում առաջին «ուդառը» նա էր ուտելու: «Էս անգամ էլ պրծանք»,- արևավառ ժպիտով ասաց մեզ հետ զրուցող ԲՀԿ-ական գործարարը»,- գրում է թերթը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։