կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-18 09:20
Առանց Կատեգորիա

Գործարարներն աջակցում են հայրենիքին. սպասվում են նոր նախաեռնություններ. «Փաստ»

Գործարարներն աջակցում են հայրենիքին. սպասվում են նոր նախաեռնություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, թե՛ ՀՀ-ում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարները, թե՛ արտասահմանում, մասնավորաբար ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող մի քանի լուրջ անհատներ իրենց պատրաստակամությունն են հայտնել ստեղծված առկա վիճակում մեր պետությանն աջակցելու։

Մենք տեղեկություն ունենք, որ նրանք պատրաստվում են ոչ միայն գումարային աջակցության տեսքով սատարել երկրին, այլև համապատասխան առաջին անհրաժեշտության ապրանքներով և բժշկական միջոցներով, եթե դրա անհրաժեշտությունը պետությունն ունենա։

Ի դեպ, նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ մի քանի գործարարներ արդեն առաջին քայլն են արել: 

Այս օրերին, մեր տեղեկություններով, սպասվում են նոր նախաձեռնություններ: Հնարավոր է՝ դրանց մի մասը պարզապես չհրապարակայնացվի, հենց գործարարների ցանկությամբ, ցուցադրականությունից զերծ մնալու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։