կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-06 18:05
Քաղաքական

Այս անգամ փոփոխություններ անպայման լինելու են. ԲՀԿ-ական պատգամավորի խոստումը

Այս անգամ փոփոխություններ անպայման լինելու են. ԲՀԿ-ական պատգամավորի խոստումը

Վանաձորում ոչ իշխանական երեք ուժերի իրազեկման հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Դիմելով վանաձորցիներին` նա նախ հետաքրքրվեց. «Դուք ուժեղ եք, չէ՞, հզոր եք, չէ՞: Ուրեմն մենք միասին ճանապարհ ունենք անցնելու»:

 

Մելքունյանը հայտարարեց, որ մեկ միլիոն մարդ այսօր աղքատ է ՀՀ-ում, դա ստորացուցիչ է, եւ մեզ պատիվ չի բերում: Իսկ խնդիրները կարգավորելու համար, ըստ պատգամավորի, բավական է քաղաքական կամք եւ հետեւողական աշխատանք:

 

Անդրադառնալով շրջանառության հարկին` ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ խոշորին եւ փոքրին հանել են իրար դեմ: Մելքումյանն անդրադարձավ նաեւ վարկերի տոկոսադրույքներին, «Որոտանի» եւ «Նաիրիտ»-ի խնդիրներին:

 

«Այս անգամ փոփոխություններ անպայման լինելու են»,- վերջում վստահեցրեց ԲՀԿ-ական պատգամավորը: