|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Այսօր երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «ԳԱԶել»-ը պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «ԳԱԶել»-ի մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հդովածի 3-րդ մասի հատկանիշներով։ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալվել է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները վթարի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։