|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայտնել էինք, որ օգոստոսի 7-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 1996 թ. ծնված երիտասարդը ժամը 13:30-ի սահմաններում ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու եղանակով: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։