|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեկ հայտնել էինք, որ մոտ 20 տարեկան մի աղջիկ ցած է նետվել Կիևյան կամրջից ու հայտնվել Հրազդան գետում: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը աղջիկը տեղի ուժերով դուրս էին բերվել գետից: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:
Այսօր «Փաստինֆո»-ն հայտնում է, որ աղջիկը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Նա Երեւանի բնակիչ է, ում 17 տարին լրացել էր օրեր առաջ։
Կատարվում է հետաքննություն, իրավապահները փորձում են պարզել անչափահասի՝ նման քայլի գնալու պատճառը։