|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին գտնվում է հոգեբանական ծանր վիճակում. ծայրահեղ քայլերի չդիմելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խումբը՝ խորհրդատվության գծով հրահանգչի հետ: Պարզվել է, որ ՀՀ ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող շարքային Վ. Հ.-ը (ծնվ. 1987թ.) գտնվել է ոչ սթափ վիճակում և ցանկացել է ինքնասպանություն գործել` փորձելով նետվել կամրջից: խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն և Վ. Հ-ը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: