|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում E խմբում Լեւերկուզենի «Բայեր»-ն ու «Ռոմա»-ն 4-ական գնդակ փոխանակեցին: Չիչարիտոյի ու Կամպլի խփած գոլերի շնորհիվ արդեն 19-րդ րոպեին գերմանական թիմհ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն հյուրերը 4 գոլ ուղարկեցին մրցակցի դարպասը: Գայլերի կազմում աչքի ընկան Ռոսսին` 29\', 38\', Պյանիչը` 54\', և Յագո Ֆալկեն` 73\': Հանդիպման վերջնամասում «Բայեր»-ի ֆուտբոլիստները ևս 2 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: 84-րդ րոպեին հաշիվը կրճատեց Կամպլը, իսկ 2 րոպե անց Մեհմեդին ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:
Խմբի մյուս խաղում «Բարսելոնա»-ն Ռակիտիչի 48\', 64\' դուբլի շնորհիվ արտագնա խաղում հաղթեց ԲԱՏԵ-ին: