ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին` ժամը 14:30-ի դրությամբ, «Շանթ–Սեյրան» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կողմից կատարված մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներից հետո Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքի մերկասառույցը մաքրվել է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: