Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «ՍիվիլՆեթ»-ը կապ է հաստատել Posta թերթի խմբագրության և Ազնավուրի հետ հարցազրույցի հեղինակ, թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանի հետ, և նա հաստատել է, որ Ազնավուրն ընդունել է մրցանակը: Լրագրողը «ՍիվիլՆեթ»-ին է տրամադրել նաև լուսանկարներ` Ազնավուրը` մրցանակը ձեռքին:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ իրենք պնդում են` Ազնավուրը որևէ մրցանակ չի ընդունել: «Հանդիպման ընթացքում որևէ մրցանակի մասին խոսք անգամ չի եղել: Ազնավուրին հանձնել են հուշանվեր` իր մոր` Իզմիթ քաղաքի խորհրդանիշը, որն էլ թուրք լրագրողը հետո ներկայացրել է իբրև մրցանակ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազնավուրի՝ աղմուկ հանած հարցազրույցի կապակցությամբ երեկ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց. «Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»:
Լուսանկարը` «ՍիվիլՆեթ»-ի: