| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը և դերասան Արա Գևորգյանը մասնակցել են Լիտվայում կայացած «Ատսպինդիս» միջազգային թատերական IX փառատոնին: Ջանիբեկյանը հանդես է եկել «Խոստովանություն» /ըստ Միշել դե Գելդերոդեի/, իսկ Ա. Գևորգյանը՝ «Ծխախոտի վնասի մասին» /ըստ Ա. Չեխովի/ մոնոներկայացումներով:
«Ատսպինդիս» փառատոնին այս տարի մասնակցել է 10 երկիր /Ֆինլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, Հայաստան և այլն/, ցուցադրվել է 12 ներկայացում: Հայաստանը փառատոնին մասնակցել է 4-րդ անգամ: Փառատոնի շրջանակներից դուրս՝ Վիլնյուսում հայ դերասանները ներկայացումներով հանդես են եկել նաև հայ համայնքի համար:
Մուրադ Ջանիբեկյանը նույն մոնոներկայացումով հանդես է եկել նաև Վրոցլավի (Լեհաստան) հեղինակավոր «Վրոստյա» 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնում և արժանացել «Գրան պրի» մրցանակի:
«Վրոստյա» փառատոնում այս տարի ցուցադրվել է 10 ներկայացում՝ 10 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ, Ալժիր, Հայաստան, Իսպանիա, Հունաստան: Հայաստանը փառատոնին մասնակցել է 13-րդ անգամ:
Փառատոների շրջանակներում անցկացվել են թատերական քննարկումներ, ինչը մասնագիտական շփումների, գաղափարների, կարծիքների փոխանակման լավագույն հարթակն է: