կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 09:34
Հասարակություն

Գողություն՝ Ազգային ժողովում. «Հրապարակ»

Գողություն՝ Ազգային ժողովում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Երկու օր առաջ Ազգային ժողովի տարածքում անհետացել է լրագրողներից մեկի հեռախոսը: Նա այն թողել է թիվ 334 նիստերի դահլիճի նախասրահի պատուհանագոգին, և մի պահ հեռանալուց հետո վերադարձել է ու պարզել, որ հեռախոսը չկա: Ղրանից հետո համարը դարձել է անհասանելի: Սա նշանակում է, որ հեռախոսը վերցնողը որոշել է այն «չվերադարձնել տիրոջը, պարզ ասած՝ գողանալ:

 

Լրագրողը դիմել է ԱԺ անվտանգության ծառայությանը՝ խնդրելով ԱԺ շենքում տեղադրված տեսախցիկների միջոցով կամ այլ կերպ փորձել հայտնաբերել գողին, սակայն անվտանգության պետն ասել է, որ տվյալ հատվածում տեսախցիկներ չկան, իսկ իրենք էլ չեն կարող բոլորին հատ-հատ ստուգել: Ստացվում է, որ երկրի օրենսդիր մարմնից օրը ցերեկով կարող են գողություն անել և, չնայած բազմաթիվ տեսախցիկներին ու անվտանգության աշխատակիցներին, հնարավոր չլինի հայտնաբերել»,–գրում է թերթը։

 

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։