|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գող Դեդ Հասանի սանը` Սերգեյ Ասատրյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է «Սերյոժա Ասետրինա» մականունով: Ս. Ասատրյանը ձերբակալվել է հուլիսի 23-ին:
Ազդեցիկ «օրենքով գողը» մեղադրվում է Ռոստովի մարզում ուղղիչ աշխատանքային հիմնարկները կազմալուծելու համար:
Աղբյուրը հայտնում է, որ Սերգեյը հայ «օրենքով գող» Էդիկ Թբիլիսկիի որդին է, որն «օրենքով գող» է կարգվել Յապոնչիկի եւ Դեդ Հասանի կողմից դեռեւս 2008-ի նոյեմբերին: Նրա հայրը, որ պակաս ազդեցիկ «գող» չէ, վերոհիշյալ անձանց մերձավորներից է:
24-ամյա Ասատրյանն առաջին անգամ ձերբակալվել էր նախորդ տարվա օգոստոսի 5-ին. անձնական հետախուզման ժամանակ նրա մոտ թմրանյութ էին հայտնաբերել: