Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Ռոստովի մարզային դատարանում սկսվել են քրեական աշխարհում Օսետրինա եւ Սերյոժա Բենթլի մականուններով հայտնի Սերգեյ Ասատրյանի գործով դատալսումները: Հոկտեմբերի 5-ին կայացած նախնական լսումների արդյունքում դատարանը նրա ձերբակալության ժամեկտը երկարացրել է կես տարով` մինչեւ 2012-ի մարտի 12-ը: Ամբաստանյալին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում. տեղեկացնում է armtoday.info-ն:
Վրաստանում 1986 թվականին ծնված քրեական հեղինակությունը ձերբակալվել է Մոսկվայում հուլիսի 23-ին: Ոստիկանության տվյալներով` Ասատրյանի հրամանով դաժան ծեծի են ենթարկել Ռոստովի մարզի քրեակատարողական հիմնարկում պատիժ կրողներից մեկին, քանի որ վերջինս Ասատրյանի հանցագործ կլանի հասցեին վարկաբեկիչ տեղեկություններ է տարածել:
Սերգեյ Ասատրյանը համարվում է ամենաերիտասարդ «օրենքով գողը»: Նրա հայրը` Էդիկ Թբիլիսցին, քրեական հեղինակություն Դեդ Հասանի շրջապատից է: