Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ` ժամը 14:00-ի սահմաններում, Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին, որ վթարի հետևանքով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի:
«Մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ, պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց Նոր Հաճըն քաղաքի բնակիչ, 29-ամյա Լեռնիկ Պետրոսյանը, վարելով Bentley մակնիշի 02 AM 002 համարանիշի ավտոմեքենան, խոտածածկ ծածկույթի վրայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նույն ճանապարհով ընթացող Նոր Հաճընի բնակիչ, 34-ամյա Արման Նաղդալյանի վարած Honda մակնիշի 34 ZP 046 համարանիշի ավտոմեքեային, որից հետո բավել է Նոր Հաճընի բնակիչ, 40-ամյա Գևորգ Բաղդասարյանի վարած Վազ 2106 մակնիշի 17 ԼԼ 042 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Նոր Հաճըն քաղաքի բնակիչներ՝ 59-ամյա Անուշ Սիմոնյանը, 17-ամյա Անուշ Բաղդասարյանը և 41-ամյա Գոհար Մելքոնյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանն աշխատում է «Լիլիթ և Սյուզի» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, Լ. Պետրոսյանն աշխատում է «Նախշ» ՍՊԸ-ում, իսկ Գ. Մելքոնյանը՝ «Լիլիթ և Սյուզի» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն»,- տեղեկանում ենք կայքից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: