Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ»-ը զրուցել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի հետ.
- Սրբազան, մեր երկրում տիրող վիճակը՝ արտագաղթը, կեղծված ընտրությունները Ձեզ՝ որպես հոգևոր հովվի , հուզո՞ւմ են:
- Ինձ էդպիսի հարցեր մի տուր՝ ընտրություններ և այլն...
- Երկրի վիճակը, արտագաղթը հուզո՞ւմ են:
- Երկրի վիճակը՝ ինչպես բոլոր մարդիկ, էնպես էլ՝ ես:
- Դուք ինչպե՞ս...
- Ինչպես դու ես անհանգստանում, էնպես էլ՝ ես:
- Սրբազան, Սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց, բայց տպավորություն է, որ հոգևոր դասը քաղաքականության մաս է կազմում, քաղականացված է:
- Այդ տպավորությունը սխալ է...
- Պարբերաբար մամուլում գրվում է Ձեր ահռելի ունեցվածքի մասին, մինչդեռ ժողովուրդը...
- Ի՞նչ ունեցվածքի, ոսկիների՞:
- Օրինակ, թանկարժեք «Բենթլիի:
- Մեքենան ի՞նչ ա, դատարկություն, էդ իրանց համար գանձ ա, ինձ համար՝ սովորական բան:
- Եվ Դուք հոգևորական եք ու ունեք այդ սովորական բաները...
- Բայց ես հերքե՞լ եմ, որ ունեմ:
- Ձեզ որտեղի՞ց, նվե՞ր եք ստացել, գնե՞լ եք...
- Բայց ես դա չեմ հերքել, ես դա չեմ համարում գանձ, ովքեր ասում են գանձ, իրենց համար է գանձ, ինձ համար սովորական բան է:
- Իսկ Ձեր համար ի՞նչն է գանձ:
- Բայց ինչո՞ւ ես զարմացել, դա գա՞նձ ա.... Դե ուրեմն վերջացավ, սովորական բան ա:
- Ամեն դեպքում, աշխարհիկ գանձերը Ձեզ հետաքրքրում են, ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներին, չէ՞...
- Ինձ մտահոգում է Ձեր այդպիսի մտածելակերպը:
- Իսկ ես ինչպե՞ս պետք է մտածեմ:
- Ուղիղ, անկեղծ:
- Ես անկեղծ մտածում եմ, որ մեր հոգևոր առաջնորդները հետաքրքրված են աշխարհիկ վայելքներով, շքեղ կյանքով, ձգտում են գանձերի, ինչպես մեր քաղաքական այրերը:
- Իսկ ես մտահոգված եմ, որ դու այդպես ես մտածում:
- Այդպես մտածում են բոլորը՝ տեսնելով Ձեր շքեղ «Բենթլին»:
- Ուրեմն դա Ձեր աշխարհայացքի աղքատությունն է, որ Դուք դա համարում եք գանձ, իսկ ես համարում եմ, որ դա ոչինչ է: Դուք ուզում եք ճանճից փիղ սարքեք:
- Արտագաղթը, օրինակ, Ձեզ մտահոգո՞ւմ է:
- Իսկ դու ցույց տուր մի մարդ, որն անհանգստացած չի:
- Այդ դեպքում ինչո՞ւ չեք հորդորում իշխանությանն այնպես աշխատել, որ չդատարկվի երկիրը:
- Էդ հարցով դիմիր պաշտոնյաներին, էսօր տոն ա, եկել ես, հարցազրույց ես անում... ավելի հետաքրքիր հարցեր չկա՞ն:
- Օրինակ, որո՞նք են հետաքրքիր հարցերը:
- Օրինակ, դու կարող ես ամուսնանալ, սիրել, երեխաներ ունենալ:
- Դա իմ անձնական կյանքն է, դրանից ես եմ օգտվում կամ տուժում, ժողովուրդը չի տուժում: Ձեզ մտահոգո՞ւմ է մեր ժողովրդի վիճակը:
- Քո անձնական խնդիրն ինձ մտահոգում ա՝ որպես հայ աղջիկ, էդքան բան:
- Իսկ աղքատների խնդիրնե՞րը:
- Հոգով աղքատներինն ավելի ա հետաքրքրում, էս գրի ու ընդգծի: