Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի պատասխան ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ հայտնում եմ, որ իմ անունով ցուցանակ ի սկզբանե տեղադրված չի եղել սեղանին և իմ զարմանքից հետո արարողակարգի աշխատակիցները սկզբում հայտնել են, որ էլ տեղ չկա և առաջարկել նստել 2-րդ շարքում, իմ բացասական պատասխանից հետո նոր փորձել են ուրիշի անունը հանելով ինձ հրավիրել սեղանի շուրջ:
Տեսնելով, որ նույն վիճակում է հայտնվում Տիգրան Ուրիխանյանը, որը ընդհանրապես ոտքի վրա էր մնացել, մենք լքել ենք դահլիճը և սպասում ենք հստակ պարզաբանման, ոչ թե ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող և մեղավորներին թաքցնող կամ արդարացնող հայտարարության պատասխանատուների կողմից, որովհետև խնդիրը ոչ թե ցուցանակների, այլ հատկացված տեղերի բացակայությունն էր:
Հ.Գ. Ես և իմ գործընկեր պատգամավոր Տ. Ուրիխանյանը զրկվեցինք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստին մասնակցելու հնարավորությունից այն պարզ պատճառով, որ մեր՝ հանձնաժողովի անդամներիս տեղերը հատկացված չէին, ինչի արդյունքում մեր աշխատանքը չիրականացվեց: Մինչդեռ օրակարգի ամենաէական կետերը ձևավորվել են մեր առաջարկներով և դրանց շրջանակներում անհրաժեշտություն կար լուրջ աշխատանք կատարելու հօգուտ մեր երկրի»: