|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Կարեւորագույն պաշտոններից մարդիկ հրաժարվում են ու տեղափոխվում մեկ այլ պաշտոնի եւ բացարձակապես բացատրություն չի տրվում, այնինչ սա պարտադիր պահանջ է. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` նշելով, որ դա հարիր չէ որեւէ քաղաքակիրթ երկրի:
Նա հայտարարեց, որ իշխանությունը պետք է հստակ պարզաբանումներ ներկայացնի, թե ինչու հրաժարական տվեցին քաղաքապետն ու ոստիկանապետը: Իսկ պատճառաբանությունները, թե հրաժարական են տվել ավելի լավ գործի անցնելու կապակցությամբ, Արմեն Ռուստամյանին չեն բավարարում:
«Քաղաքապետը լավ գործը չէ՞, ոստիկանապետը լավ գործը չէ՞»,- հարցրեց Արմեն Ռուստամյանը:
Դաշնակցական պատգամավորին միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառն է իրական թվացել, քանի որ վերջինս անկեղծորեն խոստովանել է, որ իր հրաժարականը ընտրական գործընթացներով է պայմանավորված: Ըստ Ա.Ռուստամյանի` պարզ է որ հետնաբեմում լուրջ գործընթացներ կան, որոնց մասին պարզապես անհարմար է խոսել: