|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Պռեգոմեշ» խանութի ցուցափեղկում տեղադրվել է ինքնակամ գովազդ, որը ենթակա է ապամոնտաժման։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի Գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։
Ավելի վաղ «Պռեգոմեշի» հիմնադիրը` երգչուհի Սիրուշոն, հայտնել էր, որ իրենց հրահանգել են մինչև հունիսի 11-ը Երևանի Աբովյան փողոցի խանութի ցուցափեղկից հանել «Էջմիածին» անունով խաչը։ «Ինստագրամի» «սթորի» բաժնում նա զրույց էր հրապարակել, որի ընթացքում աշխատակիցը տեղեկացնում էր քաղաքապետարանի պահանջի մասին։
Առաքելյանի խոսքով` Երևանում արտաքին գովազդ տեղադրելու չափորոշիչները հստակ են և գոյություն ունի գովազդի տեղադրման թույլտվության ընթացակարգ։
«Այս տնտեսվարողն իր խանութի ճակատային հատվածում ունի «Պռեգոմեշ» հայերեն և անգլերեն գրվածքով գովազդի տեղադրման թույլտվություն, իսկ ցուցափեղկում որևէ արտաքին գովազդի տեղադրման դիմում չենք ստացել, հետևաբար նման թույլտվություն տնտեսվարողը չունի։ Տնտեսվարողը տեղադրել է ինքնակամ արտաքին գովազդ։ Վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից տնտեսվարողին տեղեկացվել է խնդրի մասին։ Ինքնակամ տեղադրված գովազդը ապամոնտաժելու համար տրվել է ժամանակ»,- ասել է Առաքելյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։