Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսը արտաքաղաքական առումով ակտիվ է լինելու՝ չի բացառվում, որ 12-ին տեղի ունենա «այդքան սպասված» Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, ըստ ամենայնի՝ Զալցբուրգում, չնայած Ուկրաինան, որը նախագահում է ԵԱՀԿ-ում, ցանկանում էր, որ հանդիպումը տեղի ունենար իր մոտ: Թե ներսի, թե դրսի փորձագետներն առանձնապես սպասելիքներ չունեն այդ հանդիպումից, չնայած վերջերս կողմերի վրա ուժեղացած թե ռուսական, թե արևմտյան ճնշումներին: Ըստ փորձագետների' ընդամենը փորձում են բանակցային գործընթացը կենդանի պահել, թույլ չտալ, որ այն վերահսկողությունից դուրս գա' նկատի ունենալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Իրանում հունիսի 14-ին սպասվող նախագահական ընտրությունները:
Այս մասին գրում է «Հրապարակ»-ը և հավելում. «Հիշենք, որ նախօրյակին ավարտվել է Մամեդյարով-Լավրով հանդիպումը, դրանից առաջ Նալբանդյանն էր Լավրովի «հյուրը», երեկ էլ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար-Նալբանդյան հանդիպումն էր: Հունիսի 23-ին էլ տարածաշրջանում կլինեն ԵԱՀԿ համանախագահները և Կասպրչիկը: Բոլոր այդ հանդիպում-այցերը մեկ նպատակ ունեն' պատրաստել համակարտող երկրների ղեկավարների հունիսին սպասվելիք հանդիպումը»: