|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 24-ին` ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Հունաստանի քաղաքացի, 1981 թ. ծնված Վահե Ա.-ն և հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 24-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում Վահե Ա.-ն վիճաբանել է աներոջ՝ 1956 թ. ծնված Արտավազդ Չ.-ի հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան: Այդ ընթացքում էլ կնոջ հայրը դանակով հարվածել է Վահե Ա.-ին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արտավազդ Չ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նյութերով զբաղվում է Թումանյանի քննչական բաժինը: