| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունիսի 30-ին` ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողն ի վիճակի չէ հաղորդում տալ: Նույն օրը` ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 30-ին` ժամը 00.15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կարինե Ս.-ն ձերբակալված է:
Նույն օրը` ժամը 03.50-ին, վերակենդանացման բաժանմունքում Կարոն մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Կարոյի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: