կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-24 17:26
Հասարակություն

Ջերմաստիճանը կտրուկ նվազելու է

Ջերմաստիճանը կտրուկ նվազելու է

ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները.

 

Հանրապետության տարածքում՝  Ուշադրություն

 

Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն: Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի:

 

Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով: Հոկտեմբերի 24-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հյուսիսարևելյան` 5-10 մ/վրկ.:

 

Երևանում`

 

Հոկտեմբերի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-28-ին` ժամանակ առ ժամանակ՝ անձրև: