|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 6 տարի առաջ առաջարկել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին կիսել Ուկրաինան: Այդ մասին պատմել է Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին. գրում է Взгляд-ը՝ վկայակոչելով արևմտյան ԶԼՄ:
Սիկորսկիի խոսքերով՝ Պուտինը ցանկանում էր դա անել Լեհաստանի օգնությամբ, անգամ ասել է լեհ վարչապետին, որ Լվովը լեհական քաղաք է, իսկ Ուկրաինան` արհեստական պետություն:
Սիկորսկին նշում է, որ Պուտինը լավ էր ճանաչել Արևմուտքը և գիտեր, որ Եվրոպան ռիսկի չի դիմի ու չի պատերազմի հանուն, օրինակ, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի:
«Հնարավոր է, որ նա չի սխալվում»,- նշել է Սիկորսկին: