|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Մեզ ոչ ոք չի բարիշացրել, ոչ էլ պատերազմի մեջ ենք եղել, խոսակցություն ա եղել, անցել, գնացել ա, դրանից հետո մի հարյուր անգամ հանդիպել ենք»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին՝ ի՞նչ կոնֆլիկտ է եղել իր ու Գագիկ Ծառուկյանի միջև, և արդյո՞ք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է հաշտեցրել իրենց:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Բրյուսելից Հայաստան վերադարձող` երկրի նախագահին դիմավորելու ժամանակ միմյանց հետ վիճաբանել էին Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք` որպես քաղական ուժերի ղեկավարներ, տևական համագործացել են, միասին քննարկումներ են անցկացրել, անգամ «իրար հետ աղ ու հաց են կիսել», և հիմա իրենց միջև որևէ խնդիր չկա: