|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նախօրեին հայտնի դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ՝ ներկա պահին Ուկրաինայի ճակատագրի հիմնական վճռողների ոչ պլանային հանդիպման մասին. գրում է ukrday.com ուկրաինական պարբերականը:
Ըստ պարբերականի՝ հանկարծակի որոշվեց, որ, Ուկրաինայում վերջին զարգացումների հետ կապված, երկու առաջնորդներին անհրաժեշտ է հանդիպել և բացատրվել: Ինչպես ասվում է հոդվածում, նախաձեռնությունը եվրոպական կողմինն է: Մերկելը բաց տեքստով հայտարարել է, որ մտադիր է քննարկել Ուկրաինայի ճակատագիրը Պուտինի հետ:
Քաղաքական փորձագետ Դմիտրի Ջանգիրովը նշում է հոդվածում, որ փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ Ուկրաինան ազդեցության ոլորտների կիսելը, ինչպես տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Քաղաքագետը կողմերի միջև պոտենցիալ պայմանավորվածությունները համեմատում է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հետ: Նրա կարծիքով՝ Պուտինը և Մերկելը մտադիր են ներառել Ուկրաինան ինչպես եվրոպական տարածությունում, այնպես էլ Մաքսային միությունում, որպեսզի բավարարեն երկու խաղացողների շահերը: