|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Ջիպ» և «Սեդան» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անհայտ անձանց կողմից ԱՄՆ քաղաքացի Գրեգորի Ռ.-ին ծեծի ենթարկելու և վնասվածքներ պատճառելու մասին:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժանմունք է ներկայացել 1992 թ. ծնված Սարգիս Կ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 21-ին` ժամը 19.00-ին, Սայաթ-Նովայի պողոտայի և Ա. Մանուկյան փողոցի խաչմերուկում Գրեգորի Ռ.-ին ծեծի են ենթարկել ինքը և իր ընկերը` ՌԴ քաղաքացի` 1993 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: