|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ես քո ոտքերը ջարդել կտամ: Ինչքան Հայաստանում մեր դեմ պայքարող կա, երեք այդքան էլ մեր մեջքին կանգնած մարդ կա»,- այսպես է արձագանքել մարմնավաճառ տրանսվեստիտ Կարաբինան «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանի` այգուց հեռանալու հորդորին:
Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կարաբինան իրեն սպառնացել է` ասելով, որ այնպես կանի, որ ինքը լքի Հայաստանը: «Մենք գեյ-շքերթ կկազմակերպենք, պարզ ա, որ էդ ժամանակ էլ բախումներ կլինեն, ու արդյունքում դու ոստիկանությունում կհայտնվես, որովհետեւ էս ամենի հրահրողը դու ես»,- ասել է Կարաբինան Սեւանին:
Իսկ Լուլու մականունով մարմնավաճառն էլ սպառնացել է` նշելով, որ Սեւանին Հայաստանից վտարել կտա: «Ով ես դու, որ պայքարում ես մեր դեմ, ախր դու քեզնից բան չես ներկայացնում է»,- ասել է Լուլուն: