Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:
- Այն, որ մրցելու եք Ֆրանսիայի հետ, կխանգարի՞ Ձեզ, թե՞ կօգնի, եթե համեմատենք նախորդ խաղի հետ:
-Ես կարծում եմ, որ պետք է լավ խաղ ցուցադրենք: Այս հանդիպումը մեզ համար նվեր է, որը կարող է լինել նաև թունավոր: Սակայն ամեն դեպքում լավ կլիներ, որ այս նվերը ծանր խաղից 3 օր անց չլիներ:
- Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղում ի՞նչ փորձարկումներ են լինելու, որոնք հեռանկարային կլինեն Պորտուգալիայի դեմ արտագնա խաղից առաջ:
- Առայժմ մեկ բան է պարզ, որ փորձարկումներ կլինեն, սակայն մենք չունենք ընտրության մեծ հնարավորություն:
- Մանուչարյանը և Բերեզովսկին որոշակի ցավեր ունեին Սերբիայի դեմ հանդիպումից հետո, ի՞նչ վիճակում են այժմ:
- Մանուչարյանը խաղավերջում վնասվածք ստացավ, և մրցակցի ֆուտբոլիստն այդ դրվագում պետք է 2-րդ դեղինով հեռացվեր խաղադաշտից: Բերեզովսկին երեկ պառկած է եղել, իսկ այսօր շարք է վերադարձել: Կքննարկենք և կորոշենք, թե որքանով է պատրաստ վաղվա խաղին: Ես փորձարկումներ, փոփոխություններ եմ նախատեսել վաղվա հանդիպման համար: Հնարավոր է խաղան Սիմոնյանը, Դաշյանը կամ Բադոյանը:
- Նշեցիք, որ Ֆրանսիայի դեմ խաղում փոփոխություններ կլինեն, դա մարտավարությանն առնչվո՞ւմ է:
-Այստեղ կա մարտավարությանը ադապտացվելու խնդիր: Համեմատության համար ասեմ, որ Դանիայի հետ խաղում հայ ֆուտբոլիստերի տեղաշարժը երկու անգամ ավելի քիչ էր, քան սերբերի դեմ մրցավեճում։ Կտրուկ փոփոխությունները գուցե հոգնեցնեն ֆուտբոլիստներին և գցեն տեմպից:
ՀՖՖ պաշտոնական կայք