| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Լեհաստանի` մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումը, որում մեր հավաքականը պարտվեց 0:2 հաշվով: Խաղից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ: Շվեյցարացի մասնագետը խոսել է խաղից ստացած իր տպավորությունների մասին:
«Բավականին օգտակար խաղ էր մեզ համար: Սա առաջին խաղն էր՝ նոր գլխավոր մարզչի՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ: Այսօր որոշվել էր ասպարեզ հանել խառը կազմ: Ֆուտբոլիստների մոտ կար խաղակցվածության որոշակի խնդիր: Մեր հիմնական կազմը կխաղա երկրորդ խաղում: Կոնկրետ այս խաղում ամեն ինչ չէր, որ լավ էր, կային խաղային որոշակի խնդիրներ, բայց կարևորն այն է, որ կային պայքար և ցանկություն: Բացի դրանից՝ մեր գլխավոր նպատակը ապագայի համար 4-5 խաղացող գտնելն է: Կարծում եմ՝ մայիսի 15-ին մենք կկարողանանք ավելի հաջող հանդես գալ»,- ասել է Բեռնար Շալանդը:
Լուսանկարը՝ ffa.am-ի