Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանիա-Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: ՀՖՖ կայքը ներկայացնում է ասուլիսը:
- Պարո'ն Շալանդ, 1:1 հաշվի ժամանակ Դուք ցանկանում էիք Արթուր Սարկիսովին դուրս բերել ասպարեզ, սակայն 4-րդ պաշտոնյան չթողեց: Ի՞նչ էր պատահել:
- Ծիծաղելի իրավիճակ էր, կարծես, կրկես լիներ: Գուլպաների հետ կապված միլիմետրերի խնդիր կար, ընդամենը` միլիմետրերի: Բայց ինձ համար պարզապես ծիծաղելի էր այդ ամենը: Բայց դա չէ պարտության պատճառը: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Գերմանիային, բայց այդ դրվագն ինձ հունից հանեց, դա անթույլատրելի է ֆուտբոլում: Մենք այդ ժամանակ նոր ուժերի կարիք ունեինք, սակայն չորրորդ պաշտոնյան չթույլատրեց փոփոխություն կատարել:
- Կա՞ր հավաքականում այսօր ֆուտբոլիստ, ով, ըստ Ձեզ, պատրաստ չէր նման խաղի կամ սպասվածից վատ խաղաց:
- Սա ընդհանուր խնդիր է, կոլեկտիվ խնդիր է: Տղաները պայքարեցին, փորձեցին: 1:1 հաշվի ժամանակ ինչ-որ անհասկանալի պահ ստեղծվեց, ապա Գերմանիայի հավաքականն ավելի մեծ ուժեր ներդրեց, իսկ մենք հոգնած էինք, իսկ մենք լավ փոփոխություններ կատարելու հնարավորություն չունեինք: Պաշտպանական եւ միջին գծի բավարար քանակությամբ խաղացողներ չունենք:
- Կենտրոնական պաշտպաններից վերջին երեք խաղերում խաղալու հնարավորություն չստացավ միայն Խաչատուրովը: Արդյո՞ք նա դեռ պատրաստ չէ հանդես գալ հավաքականում:
- Մարզումների ժամանակ մենք նրան դիտել ենք, փորձարկել ենք, եւ արդյունքները լավը չէին:
- Դուք նշել էիք, որ ցանկանում եք եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնել՝ մինչեւ Դանիայի հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը: Արդյո՞ք դա հնարավոր է՝ հաշվի առնելով այն, որ ՖԻՖԱ-ի օրացույցում ազատ տեղ չի մնացել:
- Ցանկություն կա, սակայն ՖԻՖԱ-ի օրացույցի հետ կապված խնդիր կա: Մեզ մնում է միայն բավարարվել ներքին ինչ-որ հանդիպումով: