կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-07 23:41
Սպորտ

Մխիթարյանին փոխարինելուց հետո մենք խնդիրներ ունեցանք. Բեռնար Շալանդ

Մխիթարյանին փոխարինելուց հետո մենք խնդիրներ ունեցանք. Բեռնար Շալանդ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Դանիայի հետ տեղի ունեցած խաղից հետո հանդիպել է լրագրողների հետ:

 

- Արդյո՞ք  Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով:

 

- Այո, նա վնասվածք էր ստացել: Ես հիմար չեմ (ծիծաղում է): Դեռ չգիտենք, թե ինչքանով է լուրջ վնասվածքը: Բժիշկները կասեն:

 

- Ի՞նչ գնահատական կտաք խաղին:

 

- Մենք լավ հանդիպում անցկացրինք, կազմակերպված էինք գործում: Մեկ ժամ ստացվեց հաջող խաղալ, հաշվի մեջ առաջ լինել, բայց հետո արդեն ամեն ինչ փոխվեցԴուք ինձ հարցրիք Մխիթարյանի մասին, ով շատ կարեւոր է մեր թիմի համար: 0:1-ի ժամանակ մենք եւս մեկ շանս ունեինք, բայց սանտիմետրեր չհերիքեցին: Մխիթարյանի դուրս գալուց հետո խաղը փոխվեց, Դանիայի պաշտպանները սկսեցին ավելի վստահ խաղալ: Առանց Մխիթարյանի, Օզբիլիսի եւ Մովսիսյանի շատ դժվար է մեզ համար: Շնորհավորում եմ երկու թիմերին էլ լավ խաղի համար:

 

- Կարելի է ասել, որ ֆիզպատրաստվածությունը չհերիքեց, որ գոնե մեկ միավոր վաստակեր Հայաստանը:

 

- Չէի ասի, թե դա էր խնդիրը: Մենք լավ էինք գործում, բայց արդեն նշեցի, որ Մխիթարյանի հեռանալուց հետո մենք խնդիրներ ունեցանք: Երբ դու չես կարողանում պահել գնդակը, մրցակիցն անընդհատ գալիս է, գալիս էՖիզպատրաստվածությունը չէր խնդիրը: Մենք ֆիզիկապես լավ տեսք ունեինք: Պետք է նշել, որ Դանիայի կազմում փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները շատ ուժեղացրին խաղը:

 

ՀՖՖ պաշտոնական կայք