կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-06 20:27
Սպորտ

Պետք է օգտագործենք դանիացիների խոցելի կողմերը. Բեռնար Շալանդ

Պետք է օգտագործենք դանիացիների խոցելի կողմերը. Բեռնար Շալանդ

Քիչ առաջ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.

 

- Ի՞նչ վիճակում է թիմը մոտենում հանդիպմանը: Ռոբերտ Արզումանյանը պատրա՞ստ է հանդիպմանը:

- Այժմ մենք խնդիրներ չունենք: Ռոբերտը կարող է խաղալ: Վաղն ամեն ինչ կտեսնենք, բայց կարծում եմ ամեն ինչ լավ է: Միայն Հովհաննես Համբարձումյանն է մի փոքր վատառողջ:

- Լատվիայի հետ խաղում Հայաստանը հանդես եկավ 5 պաշտպաններով: Պահպանելո՞ւ եք այդ մարտավարությունը:

- Ես չեմ խոսի մարտավարության մասին, քանի որ Դանիայի համար դա արժեքավոր տեղեկություն կլինի: Իհարկե, մարտավարությունը կարեւոր է, բայց անկախ նրանից. թե ինչ դասավորությամբ հանդես կգանք, պետք է կատարենք առաջադրանքները: Ժամանակակից թիմերը պետք է կարողանան խաղի ընթացքում փոխել մարտավարությունը, կատարել մի շարք տեղաշարժեր: Կարծում եմ, որ Դանիան եւս ի վիճակի է նման բան անել:


- Ի՞նչ տարբերություններ եք տեսնում նախորդ տարվա եւ այս տարվա Դանիաների միջեւ:

- Կարծում եմ, որ ներկայումս Դանիան այլ խաղ է խաղում: Պետք է նշեմ, որ անցած տարվա հանդիպումը յուրահատուկ ստացվեց, քանի որ դանիացիները 40-րդ վայրկյանին գոլ ընդունեցին: Ներկայիս Դանիան շատ հարձակողական ֆուտբոլ է խաղում՝ հյուսիսային տիկի-տակա: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ եթե  Դանիան նախորդ տարի 0:4 հաշվով պարտվել է եւ այդ պատճառով թույլ է, ապա նա անխելք է: Դանիային միայն անխելքը կարող է թույլ համարել:

- Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի բացակայության մասին շատ է խոսվում

- Իհարկե, առանց նրանց շատ դժվար կլինի, բայց մենք պետք է խաղանք: Մենք պետք է որպես թիմ լավ հանդես գանք:

- Լատվիայի հետ խաղի համեմատ ի՞նչ փոփոխություններ կլինեն:


- Կազմը չեմ կարող ասել: Բնականաբար դիտել ենք Դանիայի խաղը եւ կփորձենք օգտագործել նրանց խոցելի տեղերը:

- Ի՞նչ կարող եք ասել հենակետային դիրքի խաղացողների մասին: Մասնավորապես, հայտնի է, որ Կառլեն Մկրտչյանը խնդիր ունի:

- Մկրտչյանը լավագույն մարզավիճակում չէ, քանի որ երկար ժամանակ ակումբ չուներ: Կենտրոնում պետք է կոմպակտ խաղանք: Թիմային գործողություններով պետք է կարողանանք շտկել իրավիճակը:

 

ՀՖՖ պաշտոնական կայք