|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հեռանկարներ են բացվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ երկխոսության եւ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի շարունակության համար` հիմքում ունենալով այն ձեռքբերումները, որոնք նշված են Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությունում. այսօր, անդրադառնալով Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Ես, բնականաբար, միանգամայն միակարծիք եմ Մինսկի խմբի համանախագահող երկրների արած հայտարարության հետ, մանավանդ, որ երեկ տեղի ունեցած հանդիպումը Սոչիում 2012 թվականին կայացած հանդիպումից` գրեթե երկու տարվա դադարից հետո առաջին հանդիպումն էր, որով խրախուսվում էր շարունակել բանակցային գործընթացը»,- նշեց Անրի Ռենոն:
Դեսպանն ընդգծեց, որ, բնականաբար ,պետք է բացվող հեռանկարներից օգտվել, որովհետեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար, բացի բանակցային, խաղաղ հանգուցալուծման տարբերակից, այլ լուծում չկա: