կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 08:30
Առանց Կատեգորիա

Զգուշանում են հանրության պարսավանքին դեմ առ դեմ «ծանոթանալու» հեռանկարից. «Փաստ»

Զգուշանում են հանրության պարսավանքին դեմ առ դեմ «ծանոթանալու» հեռանկարից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է՝ քպական պատգամավորները գնալով ավելի ու ավելի մեծ խնդիրներ ունեն, այսպես ասած, «մարդամեջ» դուրս գալու, որովհետև պարբերաբար հայտնվում են տհաճ վիճակներում: Օրերս ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ:

Նշվում էր, որ եղել է նույնիսկ քաշքշուկ: «Փաստ» թերթն այս միջադեպի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները հայտնում են, որ սրճարանում նստած Հովիկ Աղազարյանը, տեսնելով ընդդիմության՝ կողքով անցնող երթը, հայհոյել է, ինչին արձագանքել են հենց սրճարանում նստած քաղաքացիները, որոնք բառիս բուն իմաստով Աղազարյանի «պորտը տեղն են դրել»: Արդյունքում պատգամավորն այնպիսի վիճակում է հայտնվել, որ պարզապես ճողոպրել է սրճարանից:

Կան տեղեկություններ, որ առանձին միջադեպեր այլ պատգամավորների հետ ևս եղել են, սակայն իշխանություններն ամեն ինչ անում են, որ այսպիսի դեպքերը հանրային մեծ հնչեղություն չստանան ու թիմակիցների շրջանում առկա վախերը չխորանան: Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, միևնույնն է, քպականների մեծ մասը ծայրահեղ զգուշավորություն է ցուցաբերում՝ հանրության պարսավանքին դեմ առ դեմ «չծանոթանալու» համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում