|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու և տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու են հետևյալ փողոցներում.
Հոկտեմբերի 11-ին
Ժամը 09:00-ից մինչև ժամը 23:00-ն Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների-Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց-թանգարան ընկած հատվածում, իսկ ժամը 12:00-ից նաև «Էրեբունի» արգելոց-թանգարանի հարակից հրապարակը՝ Դաշտենց, Այվազովսկի, Մահարի փողոցների կողմից:
Հոկտեմբերի 12-ին
Ժամը 11:00 – 18:00` Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում,
Ժամը 12:00 – 15:00` Արգիշտիի փողոցում, Ժամը 13:30 – 15:00` Գր. Լուսավորչի փողոցում,
Ժամը 14:00 – 22:00`Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում,
Ժամը 14:00 – 20:00` Շահումյան հրապարակում,
Ժամը 14:00 – 23:00` Հանրապետության հրապարակում:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: