կարևոր
1222 դիտում, 15 ժամ առաջ - 2025-05-03 14:14
Հասարակություն

ԵՄ-ին անդամակցելու ոչ մի հեռանկար չկա, ոչ էլ ՌԴ-ն կարող է Հարավային Կովկաս վերադառնել նույն պայմաններով․ քաղաքագետ

ԵՄ-ին անդամակցելու որևէ հեռանկար գոյություն չունի, դա «մեդիածամոն» է, դա ներքաքաղաքական  գործոն է, ոչ թե՝ արտաքին։ Դա բոլորը հասկանում են, այդ թվում՝ ՌԴ-ում են ասում, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին՝ անհամատեղելի կլինի ԵԱՏՄ անդամակցության հետ։ Այս մասին «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա դիտարկմամբ՝ ՌԴ-ն չի կարող վերադառնալ Հարավային Կովկաս այն կերպով, ինչպիսին եղել է մինչև 2022-2023թթ․։

«Խոսքը ստրատեգիական ներկայության մասին է։ Իհարկե առևտուր, կոմունիկացիա լինելու է, բայց Հարավային Կովկասում ռուսական ներկայության գործիքը եղել է սիամյան եղբայրներ՝ Ադրբեջան-Հայաստան, քանի որ Ադրբեջանի վրա ազդեցության համար պետք էր Հայաստանը, իսկ Հայաստանի վրա ազդեցության համար պետք էր Ադրբեջանը։ Գործիքը եղել է ԼՂ-ն, բայց ոչ թե որպես Արցախում բնակվող հայություն, այլ՝ Արցախի Հանրապետության սուբյեկտը, որի շնորհիվ Ռուսաստանը պետք էր և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ անվտանգության համար, հիմա այլևս պետք չէ, քանի որ Ադրբեջանը արդեն հաղթել է, իսկ Հայաստանն արդեն կորցրել է։ Ինչպե՞ս վերադառնա՝ վերականգնի՞ Արցախի Հանրապետությունը, դա անլուրջ է»,-նշեց Իսկանդարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում