Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է ընդդիմադիր պատգամավորների այն որակումներին, ըստ որոնց` «գազային» պայմանագրին կողմ քվեարկողները դավաճան են: ՀՀԿ խոսնակը նշեց, որ երբ ընդդիմության քննադատությունները փաստ չեն պարունակում, դա նմանվում է մանկապարտեզի:
Մեջբերելով որոշ քաղաքական կուսակցությունների` ԲՀԿ-ի, «Ժառանգությանը», ՀԱԿ-ի որակումները, որ կործանարար պայմանագրերին կողմ քվեարկողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, նա հարց ուղղեց այդ կուսակցություններին. «Եթե այդքան կործանարար էին այդ պայմանագրերը, բա ո՞ւր էին ձեր կուսակցությունների ղեկավարները: Եթե ԲՀԿ ղեկավարը նույն օրը կամ մեկ օր հետո ֆիզկուլտինստիտուտում ելույթ է ունենում, բայց խորհրդարանում չի մասնակցում «կործանարար» պայմանագրի քննարկմանը ու ելույթ չի ունենում, ուրեմն դա այդքան էլ կործանարար չէ: ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել»: Շարմազանովը հավելեց, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ամեն ինչից խոսեց, բացի «գազային» համաձայնագրերից: Նույն կերպ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ օրս որևէ կարծիք չի հայտնել այդ համաձայնագրերի վերաբերյալ:
«Ազնիվ չէ 1-ից 5-ը լինել արևմտամետ, 5-ից 7-ը` ռուսամետ, այնուհետ` իշխանամետ»,- ասաց նա` նշելով, որ ընդդիմության վարկանիշի անկման հետևանքով երկրում առաջանում են նոր քաղաքական ուժեր: