Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ Արևմուտքն իր ուշադրությունը կենտրոնացրել է Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետության» և Ուկրաինայի ճգնաժամի վրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունն ընդլայնել է երկրում այլախոհների նկատմամբ բռնությունները: Այդ մասին գրում են Դևիդ Կրամերը և Ռիչարդ Կաուզլարիչը The American Interest-ում հրապարակված «Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ժամանակն է» հոդվածում:
Ըստ նրանց` Եվրոպայի վերջին բռնապետը համարվող` Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունների կողքին` տարածաշրջանի բռնապետերի ցուցակում կարելի է ավելացնել նաև Իլհամ Ալիևի անունը:
Հոդվածագիրները անդրադարձել են Ադրբեջանում քաղբանտարկյալներին, որոնց թիվը հասնում է մոտ 100-ի, ավելի քան Բելառուսում և Ռուսաստանում` միասին վերցրած: Հայտնում են նաև, որ, չնայած արևմտյան և միջազգային պաշտոնյաների, կազմակերպությունների հնչեցրած մտահոգություններին և քննադատական հայտարարություններին, դրանք ոչ մի արձագանքի չեն արժանացել Ադրբեջանում, ընդհակառակը՝ երկրի իշխանությունները պատրաստվում են Բաքու վերադառնալուն պես ձերբակալել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:
Ըստ հոդվածագիրների՝ այս մտահոգիչ միտումը փոխելու լավագույն ճանապարհը Ալիևի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելն է: Ադրբեջանի նավթի և գազի պաշարները տարիներ շարունակ հետ են պահել երկրում մարդու իրավունքների սարսափելի իրավիճակը մերկացնելուց: Բացի այդ` անցած ամիս ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ադրբեջանն առաջարկել է մասնակցել Աֆղանստանում ներդրումային և վերանորոգման ծրագրերին՝ հույս ունենալով ներքին իրավիճակի առնչությամբ ներողամիտ դիրքորոշում ձեռք բերել:
Հոդվածագիրների կարծիքով՝ ժամանակն է, որ ԱՄՆ-ը Բաքվի իշխանությունների նկատմամբ պատժիչ օրենք սահմանի, օրինակ՝ 2012 թվականի` Սերգեյ Մագնիտսկու օրենքի նման: